Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շուրթերեդ սահելով, սիրտս մտան վիրավորեցին զանիկա, ոչ ոք կրնա բուժել այն վերքը բացի քեզմե։ Քու շունչդ զեփյոոռի պես քաղցր է, և երբ քաղցրաբույր շուրթերեդ սկսի փչել անուշ բուրումն, կը ծավալի շուրջանակի. իբր թե անուշահոտ յուղի սրվակի բերանը բացվեր, իսկ երբ շուրթերդ անշարժ դիրք մը առնուն, վարդի նախանձն կը հուզին, աղջիկ մեմ, չեմ կարող նկարագրել, բանաստեղծ մը ըլլալու էի, որ ճիշտ քու պատկերդ ըսեի, և աղջիկ մը այսպիսի պատանի մը չպաշտե, զո՞վ սիրե... ինչպես սիրտս կը բաբախել (Պատուհանեն նայելով) Ինչ կը տեսնեմ, Լևոնն է... արդյոք կը սխալի՞մ: (Աչքը սրբելով) Նա ինքն Է։ (Ասդիս անդին վազելով) Զիս գրկելու կուգա, հասի՛ր, Լևոն... միս մինակ եմ... հասի՛ր անգամ մը փարիմ քեզի։ (Ցնորածի պես) Եկո՛ւր վարդագեղ այտերեդ սիրո պտուղներ քաղեմ (Միշտ վազելով):


ՏԵՍԻԼ Բ

ՆՈԻՅՆ, ՆԻԿՈ

ՆԻԿՈ, վազելով

Փախան թշվա...


ԵՐԱՆՅԱԿ, առանց Նիկոյին երեսըր նայելու կը պլլվի

Ա՛հ, իմ սիրուն Լևոնիկս...


ՆԻԿՈ

Ի՞նչ կընեք, օրիորդ, պիտի խղդեք զիս:


ԵՐԱՆՅԱԿ

Ա՜հ դուն...


ՆԻԿՈ

Ես ի՞նչ հանցանք ունիմ... ես բռնեցի, անոնք փախան։


ԵՐԱՆՅԱԿ

Ահ, ես եմ, չբաժնվիս։