Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԻԿՈ

Թո՛ղ զիս, երթամ գտնեմ։


ԵՐԱՆՅԱԿ, միշտ պլլված

Ահ, կուզես զիս թողո՞ւր:


ՆԻԿՈ

Օրիորդ... տիկին, փախուցի՛ր։


ԵՐԱՆՅԱԿ

Դուն կատես զիս... դուն, Լևոն։


ՆԻԿՈ

Խելքդ գլուխդ բեր։


ԵՐԱՆՅԱԿ

Դուն Լևոնն ես, որ ուրիշի կերպարանոք կը ներկայանաս:


ՆԻԿՈ

Ես Նիկոն եմ, ձեր ծառան։


ԵՐԱՆՅԱԿ

Զիս խաբել կուզես... պատուհանեն տեսա դուն Լևոն...


ՆԻԿՈ

Օրիորդ, Լևոնը չեմ ճանչնար, և ոչ ալ Լևոնն եմ։


ԵՐԱՆՅԱԿ

Լևոնն ես դուն, Լևոն... (Պլլված):


ՆԻԿՈ

Լևոնն ես... Լևոնն ես... աս ի՞նչ փորձանքի հանդիպեցանք, բռնի Լևոն ընել կուզե զիս... թող զիս երթամ, գործ ունիմ, օրիորդ, ես չեմ Լևոնը, սատկի շուն շան որդին ով որ է. ես Լևնը չեմ գիտեր։


ԵՐԱՆՅԱԿ

Դուն Լևոնն ես, դուն ինքզինքդ չես ճանչնար։