Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՆԻԿՈ

Ըսելիք չմնաց, կարելի է որ ես սխալած ըլլամ։


ԵՐԱՆՅԱԿ

Հերիք է, մի՛ տանջեր զիս, քեզի համար կյանքս վտանգի մեջ գրած եմ։ (Պագնելով) Որքան կը փափաքեի քեզ համբուրել. և դուն զիս չես պագներ։


ՆԻԿՈ

Համբուրեմ, տիկին... համբերե... համբուրե քիչ մը, հիմա կը համբերեմ... համբուրեմ ըսել կուզեմ. ես ասանկ բան ըրած չունիմ... քաջալերվե, Նիկո։ (Կը համբուրե) Ահ... (Լևոնը դրան առջև կը տեսնվի): Ծունկերս կը դողդողան (Երանյակ աթոռի վրա կ’իյնա):


ՏԵՍԻԼ Գ.

ՆՈԻՅՆՔ, ԼԵՎՈՆ

ԼԵՎՈՆ, վազելով

Ինչ կը տեսնեմ, ա՜յ ուխտադրուժ աղջիկ... ինձի այնքան գգվանք և հիմա ծառային հետ. ապերախտ ծառա... (Նիկոն կը հրե) ըրածդ ի՜նչ է։


ՆԻԿՈ

Ըրածս... ըրածս... ես ի՞նչ գիտնամ, բան մէ կընեմ... ես ծառա մեմ, ինչ որ հրամայե օրիորդը, զայն կատարելու պարտավոր եմ... ինձի կըսե, որ դուն Լևոնն ես... ես Լևոն չեմ, կըսեմ. անիկա կը պնդե, թե ես Լևոնն եմ. էհ, ըսի, հարկավ ինքը իզմե աղեկ գիտե ով ըլլալս, ինչ ըսեմ, մինչուկ հիմա ինքզինքս Նիկո գիտեի, սխալած եմ, Լևոն եմ եղեր... ո՜վ գիտե, ինչ շուն շան որդի սրիկային մեկն է աս Լևոնը. դուք կը ճանչնաք զինքը թերևս. համբուրե զիս ըսավ. ես, որ մինչև հիմա աս բառը շատ քիչ անգամ լսած եմ, գործողութիւնն ալ տեսա. և դուն կը հարցնես, թե ինչ է ըրածս, աղվոր հարցմունք։