Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԱՆՅԱԿ, սթափելով

Ո՞ւր եմ ես... (Լևոնը տեսնելով) ահ, Լևոն դուն... դուն...


ԼԵՎՈՆ

Ես... հս... կարծեմ անհարմար ժամանակին եկա... ճիշտ այն կետին, որ Նիկոն համբույր կը թափեր այտերուդ։


ԵՐԱՆՅԱԿ

Նիկոն... Նիկոն... ահ, քնացած ժամանակս... թերևս...


ԼԵՎՈՆ

Ա՛հ, թշվառական... (Կը զարնե Նիկոյին, որ կը փախչի):


ԵՐԱՆՅԱԿ

Ի՞նչ է Նիկոյի հանցանքը։


ԼԵՎՈՆ

Դեռ կը համարձակի՞ս հարցնելու, դռնեն ներս մտած ատենս քեզ կը համբուրեր, և դուն անխոս...


ԵՐԱՆՅԱԿ

Միթե դուն չէի՞ր, որ կուգայիր:


ԼԵՎՈՆ

Ի՞նչ կըսեք, ես հիմա եկա։


ԵՐԱՆՅԱԿ

Պատուհանէն տեսա, որ կուգայիր... չգիտեմ վրաս թմրություն մը եկավ, աթոռի վրա ինկա... և...


ԼԵՎՈՆ

Նիկոն իզմե առաջ մտած ըլլալուն պահվեցա, ո՛ր ելնե վերջը մտնեմ, երբ տեսա, որ ելնելիք չունի, դուռն ալ բաց էր, մտա, և տեսա որ...


ԵՐԱՆՅԱԿ

Ներե, ցնորյալ սիրուհվույդ... ուրեմն Նիկոն. սխալմամբ... (Լալով) թշվառ եմ ես...