Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԼԵՎՈՆ

Սրբե՛ արցունքդ, կը ներեմ քեզի...


ԵՐԱՆՅԱԿ

Բոլոր գիշերը չքնացա... մեկը չկրցի գտնել, որ ղրկեի քեզի իմաց տալու թե գայիր, միս մինակ էի՛.. և հիմա որ առտու եղավ...


ԼԵՎՈՆ

Նամակդ առնելուս պես շուտով տնեն ելա պարահանդես գացի, հոն ալ քիչ մը նստա, տուն դարձա, որ պառկիմ քնանամ... չկրցի քնանալ որ...


ԵՐԱՆՅԱԿ

Ի՞նչ նամակ... ես չգրեցի։


ԼԵՎՈՆ

Դեռ ցնորա՞ծ ես. գրածդ չե՞ս հիշեր. մանավանդ իմացուցած էիր, թե այս առտու կանուխ գամ։


ԵՐԱՆՅԱԿ

Կը սխալիս, Լևոն...


ԼԵՎՈՆ

Ի՞նչպես կը սխալիմ, իմ նամակս ալ ընդունած ըլլալդ դրած էիր։


ԵՐԱՆՅԱԿ

Ես նամակ չառի քեզմե... ո՞րու հետ ղրկեցիր։


ԼԵՎՈՆ

Մեր ծերուկ Անթառամին հետ. և ինչպես որ ապսպրած էիր, պատվիրեցի, որ խոհանոցին պատուհանեն վար նետե։ Բայց... նստելու աթոռ չունիք հոս։


ՆՐԱՆՅԱԿ

Զարմանալի բան... սա խուցին մեջ աթոռ կա, երթամ բերեմ։ (Երթալու վրա):


ԼԵՎՈՆ

Թո՛ղ ինձի ես բերեմ։