Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԱՆՅԱԿ

Բավ է, բավ, բարբարոս մարդ, չե՞ս ամչնար ուրիշ կնիկներ կը սիրես այդ տարիքիդ մեջ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Դե՞մ կը խոսիս:


ԵՐԱՆՅԱԿ

Այո՛, կը խոսիմ. ասիկա իմ հոգիս է, դուք զայն մեռցնել կուզեք... կը սիրեմ զինքը, ամուսինս է, կիմանա՞ք։


ՏԵՍԻԼ Ե.

ՆՈԻՅՆՔ, ՍՈՖԻ

ՍՈՖԻ

Շունչս հատավ վազելեն... քեզ ալ կորուսի... ի՞նչ ընեմ, ո՞ւր պահվիմ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Մի՛ խոսիր, գնա պահվե սա խուցին մեջ:


ԼԵՎՈՆ

Կը խնդրեմ, պարոն Թափառնիկոս, լսե աղաչանքս, շիկդ ինձի տուր, զինքր երջանիկ պիտի ընեմ, կաղաչեմ, անգութ մըլլար, իր սիրովը կայրիմ, կը տոչորիմ:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

M/շ որ կ'ոլզեք ան րրեբ, կորսվեցեք, աչքս չտեսնե: (Կր նստի աթոոի վրա):


ՏԵՍԻԼ Զ.

ՆՈԻՅՆՔ, ԹՈՎՄԱՍ

ԹՈՎՄԱՍ

Վերջապե՛ս ձեռք բերի զինքը, բարև, պարոն։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, աթոռեն ելնելով

Հրամմեցեք պարոն, Թովմաս... այսքան կանուխ... երեկ գիշեր աղվոր զվարճացանք, բավական գինի խմեցինք... ես