Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈՖԻ, շարունակելով

Առտուներն են... կրնաք գալ ու տեսություն ընել հետս

ՄԱՐԹԱ»:


ԹՈՎՄԱՍ, մեկուսի

Ով Աստված իմ, ուրկե գտար այդ նամակը...


ՍՈՖԻ

Ձեր գրպանեն...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Դուն սրիկային մեկն ես... դուն անառակին մեկն ես... դուն ծերացած ցնդած ցմդռկած պառավին մեկն ես... կինս ալ անանկ է... զիրար կը սիրեք, անամոթներ, երիտասարդներեն ամչցեք։


ԹՈՎՄԱՍ, շփոթված

Ե՞ս։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Էական դերանուն եզակի Ա. դեմք ուղղական։


ՄԱՐԹԱ

Մե՞նք։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

էական դերանուն հոգնակի ուղղական Ա. դեմք։


ԹՈՎՄԱՍ

Ամենևին...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Մակբայ։


ԹՈՎՄԱՍ

Սուտ...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ածական։