Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ Ը.

ՆՈԻՅՆՔ, ՆԻԿՈ

ՆԻԿՈ

Ամենքն ալ հոս են...


ԵՐԱՆՅԱԿ

Ա՜հ, իմ սիրուն Լևոնս...


ՆԻԿՈ

Կը հիշե՞ս, օրիորդ, քիչ մը առաջ ես Լևոնն էի... ինչ աղեկ էր Լևոնությունը։


ԹՈՎՄԱՍ. ցած առ Մարթա

Ի՞նչպես եղավ որ աս նամակը իրենց ձեռքը կանցնի.


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ. ցած առ Սոֆի

Թե որ այս նամակը չգողնայի՛ր։


ԼԵՎՈՆ, ցած առ երանյակ

Անգամ մը քեզի հետ ամուսնանամ։


ՄԱՐԹԱ, ցած առ Թովմաս

Ի՞նչ պիտի ընենք։


ՍՈՖԻ, ցած առ Թափառնիկոս

Տեսնենք ինչ պիտի որոշեն։


ԹՈՎՄԱՍ, ցած առ Մարթա

Պատիվնիս չարատելու համար անուշի կապենք։


ՄԱՐԹԱ, ցած առ Թովմաս

Ես ալ այն պիտի ըսեի։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, ցած առ Սոֆի

Անուշությամբ լմնցնենք սա խաղը: