Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹՈՎՄԱՍ

Չեք խմիրս...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ի՞նչ պիտի խոսիմ. իմ կինս կը սիրես։


ԹՈՎՄԱՍ

Հապա դուն որ իմինս կը սիրես:


ՍՈՖԻ

Եվ տիկինը, որ իմ ամուսինս կը սիրե:


ՄԱՐԹԱ

Եվ դուն որ...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Դատի ելլալու ենք, որպեսզի իրավունքը երևան ելնե։


ԹՈՎՄԱՍ

Անպատիվ պիտի ըլլանք ամեննիս ալ:


ՍՈՖԻ

Թող ըլլանք, իրավունք կ՝ուզենք մենք...


ՄԱՐԹԱ

Անամոթներ... ի՞նչ իրավունք ունիք իրավունք ունենալու։


ՏԵՍԻԼ Թ.

ՆՈԻՅՆՔ, ՄԱՐԳԱՐ

ՄԱՐԳԱՐ

Բարև, պարոնայք և տիկնայք։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Բարի եկար, պարոն մարգար, մեր դատը դուն տես. պարոնը իմ կինս կը սիրե, ես ալ անորինը կը սիրեմ. իրավունքը որո՞ւ քով կը մնա։