Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԳԱՐ

Դուք արդեն դատը կտրեր եք, կռիվ պետք չէ, հաշտ վեցեք։


ԵՐԱՆՅԱԿ

Հապա ես, որ Լևոնը կը սիրեմ։


ՄԱՐԹԱ

Պապանձե։


ՄԱՐԳԱՐ

Ահա ես ալ հրապարակավ կը հայտնեմ միտքս, իմ փափարս ալ ան է, որ Երանյակը Լևոնի հետը ամուսնանա, և մեծապես շնորհակալ եմ որ առաջուց իմաց տվավ։


ԵՐԱՆՅԱԿ

Պարոն Մարգարի ցուցուցած մարդասիրութենեն գոհ եմ և ահա կը խոստանամ մինչև վերջին շունչս Լևոնի հետ ապրիլ:


ՄԱՐԹԱ

Եվ դուն կը խոստանաս ինձի հավատարիմ մնալ:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Այո՛։


ՄԱՐԹԱ

Այս եղելությունները պիտի մոռցվին... չեղածի պես...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Այո՛, անանկ պիտի ըլլա։


ԹՈՎՄԱՍ, առ Սոֆի

Ձեր ակռայի ցավն ալ կանցնի՞:


ՍՈՖԻ

Կանցնի։