Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ամենքնիս ալ ուխտ ենք իրարու հավատարիմ մնալ, զիրար սիրենք և այս գաղտնիքը մեր մեջ պահենք. որպեսզի պատիվնիս չարատի:


ՄԱՐԹԱ

Ահ, որքան որ լար բնավորություն ունենաս, դարձյալ կը սիրեմ զքեզ (Կը պագնե Թափառնիկոսը): Ասանկ պարագաներու մեջ չեմ կրնար արտասուքս զսպել։ (Լալով) Երբ կսկսին համբույրները բերնես վազել, արցունքն ալ աչքես կը հոսի. դուն զիս լավ մը չես ճանչցեր, քեզի համար կը մեռնիմ ես։


ԹՈՎՄԱՍ, լալով

Զիս հարտասուս շարժեցիր, իմ սիրուն Սոֆիս... որքան ժամանակ Է որ շուրթերս այտերուդ դպած չէին։


ԼԵՎՈՆ

Ա՜հ, իմ Երանյակս։


ԵՐԱՆՅԱԿ

Ա՜հ, իմ Լևոնիկս։


ՆԻԿՈ

Հապա, օրիորդ, որ զիս Լևոն ըրիր:


ՄԱՐԹԱ

Աշխատե, աղջիկս, Լևոնը սիրելու։


ԹՈՎՄԱՍ

Առավոտ եղավ, երթանք, Սոֆի։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Զովս եկուր, անուշիկս։


ՄԱՐԹԱ

Ըհ, բերանդ պագնեմ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ըհ, լեզուդ խածնեմ։