Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈՖԻ, մեկուսի

Ինչպես որ ձեռքս խածավ։


ՄԱՐԹԱ

Ձեռքերդ սիրեմ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Սիրե, սիրե, կշտացիր:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ինձմե զատ ամենքն ալ ոտքի վրա են:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ի՞նչ կը խնդաք (Կերգե)
Հոս դպրոց մէ բարոյական,
Կառավարիչն է ձեր խղճի ձայն,
Թատրերգությունք անոր դասեր,
Որոնց մենք ենք դասատուներ:


(Ամենքը մեկեն եղանակավ) Ին՞չ ծանր պաշտոն:

Մնաք բարյավ, հանդիսականք,
Կաղաչեմք ձեզ ալ չմոռնաք,
Կերակրեցեք մեզ նյութապես.
Որ կերակրիք բարոյապես:


(Ամենքը երթալու վրա)


ՆԻԿՈ

Հապա օրիորդը, որ զիս Լևոնը ըրավ։


ՎԵՐՋ