Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԹԵՈՓԻԼԵ

Լավ, թե որ նամակը բերելու ըլլան, առանց ուշանալու ինձի բե՛ր։


ԿՈՄԻԿ

Շատ աղեկ։


ԹեՈՓԻԼԵ

Ես երթամ Մարսիլիայի նամակ գրելու. վասնզի շոգենավը այս իրիկուն կը մեկնի. թե որ Երվանդը հոս գալու ըլլա գուրցե իրեն թե զինքը տեսնել կուզեմ։


ԿՈՄԻԿ

Քանի մը գիշեր Է, որ պարոն Երվանդը տեսած չեմ:


ԹԵՈՓԻԼԵ

Ինչպես. երեկ գիշեր հոս չէ՞ր:


ԿՈՄԻԿ

Ոչ, տեր։


ԹԵՈՓԻԼԵ

Երվանդը երեկ չեկա՞վ:


ԿՈՄԻԿ

Ոչ, տեր:


ԹԵՈՓԻԼԵ

Առջի իրիկուն հո՞ս էր:


ԿՈՄԻԿ

Ոչ, տեր։


ԹԵՈՓԻԼԵ

Բայց ո՞ւր է։


ԿՈՄԻԿ։

Ոչ, տեր։


ԹԵՈՓԻԼԵ

Ի՞նչպես ոչ։


ԿՈՄԻԿ

Ո՞ւր ըլլաիր կը հարցներ։