Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱՐԱՐՎԾ ԱՌԱՋԻՆ

Զարդարուն սրահ

ՏԵՍԻԼ Ա.

ԹԱԴԵ, ԹԵՐԵԶԱ

ԹԵՐԵԶԱ

Առտվանց կանուխ ինձի հետ խոսիլ ուզելուդ պատճառը ի՞նչ է, եղբայր իմ։


ԹԱԴԵ

Կարևոր գործի մը վրայոք կուզեմ քեզի հետ խորհրդակղիլ։


ԹԵՐԵԶԱ

Աճապարանոք զիս տեսնել ուզելդ կասկածներ կը հարուցանե մտքիս մեջ. արդյոք գեշ լո՞ւր մը պիտի առնեմ։


ԹԱԴԵ

Ընդհակառակն, լուր մը՝ որ ինձմե ավելի քեզի ուրախություն պիտի պատճառե։


ԹԵՐԵԶԱ

Չըսե՞ս որ բերկրալի լուր մը տալու համար էր, որ զիս փնտ<ռել>[1] ուզեցիր[2]։

  1. [այտ գործին այս]
  2. [քու ուրախությանդ զիս ալ շուտ մը մասնակցելու] <երկու անընթեռ.>