Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱԴԵ

Այո՛:


ԹԵՐԵԶԱ

Դո՞ւն:


ԹԱԴԵ

Ես։


ԹԵՐԵԶԱ

Հա, հա, հա, դուն հա, հա. պի... հա, հա, հա, տի... հա հա, կար հա, դը... հա, հա, վիս, հա, հա, հա, հա, հա։


ԹԱԴԵ

Խնդալու ի՞նչ կա:


ԹԵՐԵԶԱ

Հա, հա, հա, հա (և այլն)։


ԹԱԴԵ

Ինչո՞ւ կը խնդաս. (Թերեզա կը խնդա) ա՛լ համբերությունս կը հատնի (Թերեզա իբր թե խնդալը բռնել կը ջանա և չկրնալուն ավելի քահքահաձայն կը խնդա) բայց ի՞նչ կա խնդալու։


ԹԵՐԵԶԱ

Խնդալու բան մը չկա (Կը խնդա) բայց իմին խնդալս եկավ (Ավելի քահքահաձայն) փառք Աստուծո, ի՞նչ կա խնդալու։


ԹԱԴԵ

Ի՞նչ գիտնամ, ըրածդ խենդություն է (Թերեզա կը խնդա) ալ հիմա կը ճաթիմ, կորի առջևես, անամոթ, սենյակդ քաշվե, խայտառակ (Թերեզա խնդալով կերթա): Քիչ մնաց, որ առտուն փորձանքի պիտի հանդիպեինք, սրվոր նայե՛ մեյ մը, անզգամ, զինքը մարդու տեղ դրինք և խոսք հարցուցինք, եթե գիտնայի, որ ասանկ պիտի խնդար, կը կանչեի՞ զինքը, իրեն խորհո՞ւրդ կւ հարցնեի։