Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՏԵՍԻԼ Բ

ՆՈԻՅՆ, ՊԱՊԻԿ

ԹԱԴԵ

Այնպես չէ՞, ճշմարիտը զրուցե։


ՊԱՊԻԿ

Այնպես է։


ԹԱԴԵ

Տեսա՜ր ճշմարտախոս մարդը, զարմանալին հոս է, որ ես իրեն խնդալու խոսք մը չըրի:


ՊԱՊԻԿ

Զարմանալին հոն է, որ դուք իրեն խնդալու խոսք մը չըրիք։


ԹԱԴԵ

Ես իրեն ամեն բան տեղն ի տեղը պատմեցի։


ՊԱՊԻԿ

Դուք իրեն ամեն բան տեղն ի տեղը պատմեցիր:


ԹԱԴԵ

Մանավանդ թե իրեն ալ կարծիքը հարցուցի:


ՊԱՊԻԿ

Այո, իրեն ալ կարծիքը հարցուցիր։


ԹԱԴԵ

Իրավունք չունի՜մ բարկանալու:


ՊԱՊԻԿ

Ի՜նչպես չունիք, բարկանալու լիուլի իրավունք ունիք, և ինչո՞ւ պիտի զրկվիք բարկանալու իրավունքեն:


ԹԱԴԵ

Խնդրույն ինչ ըլլալը գիտե՞ք[1]։

  1. [Հարկավ]