Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՊԻԿ

Այո, գիտեմ:


ԹԱԴԵ

Կարծեմ չեք գիտեր.


ՊԱՊԻԿ

Ոչ, չեմ գիտեր:


ԹԱԴԵ

Միտքս գրի, որ Սոֆին ինձի կնության առնեմ, այս դիտավորությունս քրոջս հայտնեցի, առջի բերան ինք ալ հավանություն տվավ, վերջը սկսավ խնդալ, խնդալու ի՞նչ կա հոս:


ՊԱՊԻԿ

Խնդալու բան մալ չկա:


ԹԱԴԵ

Եվ կարծեմ իմ ամուսնությանս վրա բոլոր աշխարհ պիտի ուրախանա:


ՊԱՊԻԿ

Հարկավ։


ԹԱԴԵ

Կարծեմ ապօրինավոր բան մը չէ ըրածնիս, մեկ մարդու մը կնիկ մը պետք է։


ՊԱՊԻԿ

Այո, պետք է։


ԹԱԴԵ

Սոֆին ալ սիրուն, աղվոր, մատղաշ աղջիկ մէ, և կարծեմ զիս շատ պիտի սիրե, վրաս պիտի գուրգուրա[1]։


ՊԱՊԻԿ

Ձեր անձին վրա անանկ հատկություններ ունիք՝ սրոնցմով [2]քաղաքիս աղջկանց սիրտը գրաված էր (Թադե իր վրա

  1. առտուները պիտի
  2. [բել<որ>]