Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԵՈՓԻԼԵ

Այո։


ԿՈՄԻԿ

Կարծեմ թե... թե... թե..։


ԹԵՈՓԻԼԵ

Թեյ կը խմե, ի՛նչ կընե. ըսե՛ համարձակ, մի՛ վախնար:


ԿՈՄԻԿ

Թեյ խմել չէ, տեր. այսինքն օրիորդ Մարգրիտի հետ կանցընե իր ժամերը, դուք զինքը նամակատուն կը ղրկեք, անիկա շիտակ Մարգրիտի տունը կերթա. միշտ անոր հետ կը նստի։


ԹԵՈՓԻԼԵ

Ի՛նչ կը նշանակե այս ամէնը:


ԿՈՄԻԿ

Այն կը նշանակե, որ կը սիրե օրիորդ Մարգրիտը։


ԹԵՈՓԻԼԵ

Երվանդեն այսպիսի լուր մը երբեք չէի սպասեր. ինչևիցե. բայց լավ գիտե՛ս որ...


ԿՈՄԻԿ

Այսքան կ՝ըսեմ, որ անցյալ շաբաթ[1] զինքը Մարգրիտի բազկացը մեջ տեսի. (Մեկուսի) ուր էր թե ես ըլլայի Երվանդի տեղ. <(Բարձր)> այո՛, տեր, հիմա կրնաք զատել:


ԹԵՈՓԻԼԵ

Շատ աղեկ, պետք է, որ միշտ ինձի իմաց տաս ասանկ բաները. ես երթամ զինքը տեսնալու. բայց դարձած ժամանակս կուզեմ, որ քեզ հոս գտնամ, ապա թե ոչ բզիկ բզիկ կընեմ զքեզ (Կերթա):


ՏԵՍԻԼ Ե.

ԿՈՄԻԿ, առանձին

Բզիկ բզիկ ընել զիս, աս ալ աղեկ. հիրավի անասունները ինձմե հարյուր հազար անգամ ավելի երջանիկ են։ Անոնք

  1. շաբթու=շաբաթ