Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ակնարկ մը կը ձգե). շատ աղջիկներ կը ճանաչեմ, որոնք քեզի սեր տված էին, բայց սիրտերնին չկրնալ բանալնուն համար հայեցան, մաշեցան և հողը գրկեցին։ Դեռ առջի օրը աղջիկ մը մեռավ. այս [1] ալ ձեր քալվածքին սիրահարած էր (Թադե կը քալե). աղջկան մեկն ալ ասկե ամիս մը առաջ մեռավ, աս աղջիկն ալ ձեր աչքերուն հափշտակված էր (Թադեն աչքերը կը դարձնե). անցյալ շաբթու աղջիկ մը մեռավ, աս ալ ձեր խոսքին զարնըված էր. ներեցեք ինձ ըսել, որ դուք մեծ ջարդ կընեք աղջիկներուն մեջ. մեկ խոսքով աղջկանց [2]մադձացավն եք։


ԹԱԴԵ

Մինչև հիմա չէի գիտեր ասոնք։


ՊԱՊԻԿ

Ասոնցմե զատ դուք անանկ հարստություն[3] մալ ունիր, որ ասոնց ամենը կը գերազանցե։ Դուք կատարյալ փիլիսոփա մեք։


ԹԱԴԵ

Ի՞նչ կըսեք, սխալ չըլլա:


ՊԱՊԻԿ

Կարծյացս մեջ երբեք սխալած չեմ։


ԹԱԴԵ

Բայց ես չեմ դիտեր փիլիսոփա ըլլալս։


ՊԱՊԻԿ

Հարկավ չպիտի գիտնաք, և այդ չգիտնալնիդ է, որ կապացուցանե թե՝ փիլիսոփա եք, որովհետև փիլիսոփայք չեն գիտեր ինչ որ գիտեն, և ճիշտ ասոր համար է, որ երևելի փի-

  1. աղջիկ=աղջիկն
  2. [քոլերան եք]
  3. [բան մալ գանձ]