Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լիսոփա մը ըրած է թե՝ «Զայս միայն գիտեմ, զի, ոչինչ գիտեմ»):


ԹԱԴԵ

Ա՜հ, եթե փիլիսոփա ըլլար։ ժամ մը առաջ գիտնայի, ես գիտեի թե՝ ինչպես կը պատասխանեի քրոջս (ինքզինք ծանրեն ծախելով) և արդարև զարմանալի է փիլիսոփայությունը, երբեմն մարդուս անանկ կուգա, որ բան մը չգիտեր, ինչպես որ ինձի [1]եղավ հիմա, երբեմն ալ անանկ կուգա, որ ամեն բան գիտե։ Ճշմարիտ փիլիսոփայությունը. կըսեն թե... [2]փիլիսոփայական ճշմարտություն մէ:


ՊԱՊԻԿ

Այո՛։


ԹԱԴԵ

Ամուսնությունն ալ փիլիսոփայություն մէ, և ասկե կը հետևի թե՝ Սոֆիին հետ կարգվիլս ապօրինավոր չէ։


ՊԱՊԻԿ

Ամենևին։


ԹԱԴԵ

[3]Եվ մանավանդ թե խնդալու բան մալ չկա:


ՊԱՊԻԿ

Բնավ երբեք։


ԹԱԴԵ

Ուստի պետք է, որ հարսնիքը գալ շարթու ընենք։


ՊԱՊԻԿ

Այո, գալ շաբթու ընելու է, որովհետև ուշացնելու ըլլաք նե՝ բամբասանքի տեղի կուտաք:


ԹԱԴԵ

Չկ, քիչ մը ուշացնելու է։

  1. [համար]
  2. [ճշմարիտ է]
  3. [խնդ<ալու>]