Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐՇԱԿ

[1]Փիլիսոփաները չեն կրնար առանձին տեսնվիլ. ի՞նչ խոսք է ասիկա, խոսք մը, որուն շարադրությունն ալ գեշ է. արտասանությունն ալ, բնավ քերականական կանոն չկա մեջը։


ՊԱՊԻԿ

Օր ըստ օրե կը տկարանաս դուն Արշակ, միտքդ շատ մի՛ հոգնեցներ, շատ մը երևելի հանճարներ ժամանակեն առաջ մեռած են իրենց միտքը շատ հոգնեցնելուն համար։


ԱՐՇԱԿ

Միտքս շատ չեմ հոգնեցներ, օրը ընդամենը չորս հատոր փիլիսոփայական գիրք[2] կը կարդամ և քսանի չափ ոտանավոր կը գրեմ, օրինակի համար հիմա սա ոտանավորը գրեցի (Կը կարդա):

Մինչ Արշալուսին արևն բարդ ի բարդ
Ո՜հ, ո՜ւհ, վիշտք մարդկայինք գայթ ի գայթ,
Ավա՜ղ, բա՜բե, եղո՜ւկ, վա՜շ ինձ
Մետ ի մետ, շիթ առ շիթ, վետ ի վետ.
Սա ալ կա, որ դեռ վրայեն անցած չեմ։


ՊԱՊԻԿ

Հիմա երեսդ ի վեր գովել չըլլա, շատ ոտանավորներ տեսած եմ և զգացված չեմ, ինչու որ անոնք բառերու կույտ են իսկ ձեր իններուն ամեն մեկ տողը, ամեն մեկ խոսքը, ամեն մեկ բառը, ամեն մեկ վանկը, ամեն մեկ երկբարբառը, ամեն մեկ գիրը, ամեն մեկ ստորակետը, ամեն մեկ կետը, միտք մը, իմաստ մը, ոգի մը կը պարունակե։ [3]Ասկեց զատ ձեր

  1. ա) Պապիկին ձեռքեն բռնելով բ) մեկուսի
  2. գիրքեր = գիրք
  3. [օրինա<կ>]