Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լեզուն շատ սահուն է, քառերը անանկ կանոնավոր կերպով և չափով իրարու քով դրված են, որ լեզուն բնավ չհոգնիր զանոնք արտասանած ժամանակը. օրինակի համար, ի՞նչպես սկսած էր առաջին տողը (Արշակ կը կարդա, Պապիկս ալ մատներուն վրա հանգերը կը համրե) խիստ ընտիր է, բայց ասոնք գրած ժամանակնիդ դժվարություն մը չեք իմանար:


ԱՐՇԱԿ

Ուրիշ մը գրելու ըլլա նե կիմանա, բայց ինձի բնական ըլլալով. բնավ չեմ հոգնիր:


ՊԱՊԻԿ

Եվ ինչո՞ւ ողբերգություններ չեք գրեր:


ԱՐՇԱԿ

Իմ գրելիք ողբերգություններս հասկնալու դերասան չկա առջի օրը քանի մը ողբերգություններ ձեռքս անցավ, կարդացի, ով Աստված իմ, ողբերգություն [1]ըսելու արժանի չեն. անուն<ը> բայեն առաջ է դրվեր, սեռի խնդիրը գլուխն առեր գացեր է, ներգործական բայը իր [2]խնդիրը կը փնտռե, անուն բային իր բայը կը փնտռե. հատկացյալ կա, հատկացուցիչ չկա, երկու կանգուն երկայնությամբ բառի մը քովը մեկ բթաչափ պզտիկությամբ բառ մը դրված Է. խորթ բառերը մեջը[3] կը վխտան, մեջը իմաստ չկա. ողբերգության կանոն չկա, քերականության կանոն չկա, ութը մասունք բանիի կանոն չկա, ճարտասանության կանոն չկա. օրինակի համար, սա չորս տող Է, ինքզինքս գովելու համար չեմ ըսեր, բայց տես, ի՞նչ անուշ է (Ձևերով կը կարդա) դեռ վրայեն ալ անցած չեմ։

  1. [տեղ]
  2. [սեռը]
  3. բառերով լի=բառերը մեջը