Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՊԻԿ

Շատ աղվոր է, [1]ներեցեք, որ հորդ քովը երթամ[2] (Կելնե և կը մտնե) անգամ մալ կարդա, կաղաչեմ, սա ոտանտվորը (Կը կարդա)[3]:


ԱՐՇԱԿ

Դեռ վրայեն ալ անցած չեմ:


ՊԱՊԻԿ

Ցավոք սրտի կը բաժնվիմ ձեր ոտանավորեն (Կելնե կը մտնէ) մոռցա ըսելու, որ տպել տայիք սա ոտանավորը։


ԱՐՇԱԿ

Չեմ հուսար, որ այս ոտանավորը շարելու կարող գրաշար գտնվի, գիտեր թե՝ որչափ ցավալի[4] է զգալ ուրիշներուն չկրնալ զգացնել։


ՊԱՊԻԿ

Շատ [5]ցավալի է։


ԱՐՇԱԿ

Մարդս այս ցավուն չկրնալով դիմանալ, կը մեռնի իսկ։


ՊԱՊԻԿ

Ես շատերը կը ճանչնամ, որ [6]զգացածնին ուրիշներուն չկրնալ զգացնելուն համար մեռեր են։ Դուք աղեկ կը դիմանաք։


ԱՐՇԱԿ

Օրինակի համար, սա ոտանավորը գրած եմ, բայց միտքը ի՞նչ է. ի՞նչ իմաստ կը պարունակե, ի՞նչ արվեստով դըր-

  1. [երթամ]
  2. սկզբում երթամ հորդ քովը
  3. [դեռ առաջին անգամ է որ կը կ<արդան> ասանկ ոտան<ավոր>]
  4. [դժվար]
  5. [դժվար]
  6. [զգացեր]