Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ված է ասոնք հասկացող չկա. [1]կարդամ ու մտիկ ըրե (Կը կարդա), դեռ վրայեն ալ անցած չեմ։


ՊԱՊԻԿ

Կը ղավիմ, որ հասկցող (Կերթա):


ՏԵՍԻԼ Դ.

ԱՐՇԱԿ, վերջը ԲԱՐԹԵՄ

ԱՐՇԱԿ

Կիրթ ճաշակի տեր է սա մարդը, խիստ քիչեր կան ասոր նման, որ ոտանավորի մը հարգը ճանչնան։ Բայց թողունք հիմա այս խոսքերը և մեր սիրո վրա խորհինք։ Երկու ամիսե ի վեր է, որ բուռն սիրով կը սիրեմ Սոֆին և միշտ սիրույս վրա ոտանավորներ կը գրեմ։ Ինչ ընեմ, կը սիրեմ, բանաստեղծ եմ, բավական ատեն պահեցի այս գաղտնիքը, և երբ այսօր հորս բանալու պատրաստվեցա, ժամանակ չունիմ ըսավ։


ԲԱՐԹԵՄ, ավելի ի ձեռին

Տան մեջ բան մը կը դառնա այսօր, բայց չկրցի հասկընալ։


ԱՐՇԱԿ

[2]Բարթե՛մ, սանկ քիլ մը երեսս նայե (Բարթեմ կը նայի) բան մը գուշակեցի՞ր։


ԲԱՐԹԵՄ

Այո՛, գուշակեցի, որ քանի մ՝օրե ի վեր խիստ տխուր եք և թե օր քան զօր տկարանալու վրա եք, այնպես որ տեսնող պիտի կարծե թե՝ ուրիշ գերեզմանատուն մը փոխադրելու համար քեզի գերեզմանեն հաներ են և չկրնալով փոխադրե, մոռցեր են առջի գերեզմանիդ մեջ թաղելու:

  1. [օրինակի հա<մար>]
  2. [դու]