Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐՇԱԿ

Չըլլա, որ մեկու մը ըսես։


ԲԱՐԹԵՄ

Չեմ ըսեր:


ԱՐՇԱԿ

Երթամ քիչ մը հանգչելու, հայրս գարուն պես ինձի իմաց տուր։

ԲԱՐԹԵՄ

Շատ աղեկ։


ՏԵՍԻԼ Ե.

ԲԱՐԹԵՄ, վերջը ԹԵՐԵԶԱ

ԲԱՐԹեՄ

Սըվոր նայե մեյ մը. քիչ մնաց, որ վախես շունչս պիտի կտրեր, ելեր ինձի կ՝ըսե, որ բանաստեղծական դարձվածքներ են եղեր, գետնին տակը անցնին բանաստեղծությունը ալ, դարձվածքներդ ալ. ասանկ մարդ վախցնել կըլլա, աս ի՞նչ թեթևություն է, արդեն [1]քաշածներս քիչ էին, մեյ մալ աս ելավ, (Աթոռի մը վրա կը նստի) ծառայության պես տաժանելի բան չկա... ինքզինքս ճանչցած օրես ի վեր իմ անձիս համար բնավ աշխատած չունիմ, ինչու որ անձիս տերը չեմ. նստիլ ուզած ատենդ ե՛լ կըսեն, ելնել ուզած ատենդ՝ նստէ կըսեն։ Առտվընե մինչև իրիկուն ասդին[2] վազե, անդին վազե, գիշերները մինչև ժամը տասը նստե, աստուն ալ կանուխ ել. մարդս չի՞ հիվընդնար. հարկավ կը հիվընդնա, բայց իմ գործերս այնչափ շատ են, որ հիվանդ ըլլալու ժամանակ չեմ կրնար գտներ հազիվ թե քիչ մը պիտի նստիս, օրիորդը կը կանչե (Կնկան ձայնով) Բարթեմ, թարթեմ, ինչ կա, սա գլխարկը օրիորդ Մարիցային տար և ըսե, որ ճերմակ ծաղիկ-

  1. [մեր]
  2. [անդին]