Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ները հանե ու տեղը կարմիր դնե: Կերթաս առ գործը կը լմնցնես, կուգաս, մեյ մալ անդիեն Արշակը կը կանչե—ի՞նչ կա. սա նամակը օրիորդ Սոճիին տար, սպասե ու պատասխանը բե՛ր. աղեկ որ շատ անդամներ նամակը ճգելուս պես կառնեմ կը քալեմ ու պատասխան չգրեց, կըսեմ, ինչու որ պատասխանը բերելու ըլլաս նե՝ պատասխան մ՝ալ ասկեց պիտի տրվի, աս պատասխան, ան պատասխան, աս պատասխան, ան պատասխան, աս պատասխան, ան պատասխան, աս պատասխան, ան պատասխան, աս պատասխան, ան պատասխան, աս պատասխան, ան պատասխան, աս պատասխան, ան պատասխան, աս պատասխան, ան պատասխան, աս պատասխան, ան պատասխան, (Թերեզա կը մտնե) աս պատասխան, ան պատասխան, աս պատասխան, ան պատասխան, (Թերեզան տեսնելուն պես շուտով կսկսի ավլել):


ԹԵՐԵԶԱ

Ի՞նչ կըսեիր, Բարթեմ։


ԲԱՐԹԵՄ

Կըսեի, թե այս տան մեջ շատ երջանիկ կյանք մը կը վարեմ և թե մինչև վերջին շունչս ձեզի երախտապարտ ըլլալու եմ, (Կավլե):


ԹԵՐԵԶԱ. ինքնիրեն

Եղբորս ամուսնությունը միտքս գալուն պես, չեմ կրնար խնդալս զսպել, խիստ ծաղրելի ամուսնություն մը պիտի ըլլա... և ամենուն բերանը պիտի իյնանք, բայց ի՞նչ փույթ ինձի, ես իմ գործիս նայիմ, այսօր պետք է, որ սիրտս բանամ Արշակին. չեմ հուսար, որ սերս մերժե, ինչու որ առջի օրը Պապիկը ըսավ, թե քեզի պես նորատի և աղվոր կին մը ունենալը Արշակին մեծ պատիվ է. ուստի մեջերնիս խոսքը լմնցնելեն[1] վերջը անգամ մ՛ալ եղբորս [2]հարցնեմ, թեպետ

  1. [մեր մեջերնիս խոսքը լմնցնենք հոս լ<մնցնելեն>]
  2. [կը]