Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բոլոր օր կաշխատին, իսկ գիշերները կը հանգչին. այլ ես գիշեր ցերեկ շարունակ կաշխատիմ, միշտ արթուն. բնավ հանգիստ չունիմ. հազիվ թե մեկ տերս կը քնանա, մյուսը կարթննա[1], մեկը կերթա, մյուսը կը գա. երկուքն ալ մեկըզմեկու ներհակ բնությունն երու տեր. երկուքին ալ քմացը համեմատ խոսելու պարտավոր եմ. անտանելի վիճակ. մեկը մխիթարել, մյուսը շողոքորթել. բայց զարմանալին ալ այն է, որ հազիվ հազ կրնամ մայր մը հոգալ։ Թե որ մեկ տեր մը միայն ունենայի, մայրս անոթութենե պիտի մեռներ և այն ատեն... (Կը լա):


ՏԵՍԻԼ Զ.

ՄԱՐԳՐԻՏ և ՆՈԻՅՆ

ՄԱՐԳՐԻՏ

Կոմիկն է... այո՛, ինքն է, ինչո՞ւ կը լա արդյոք. Կոմիկ (Գլուխթ դպչելով), Կոմի՛կ... Կոմի՛կ...։


ԿՈՄԻԿ

Ահ, դո՞ւք եք, օրիորդ։


ՄԱՐԳՐԻՏ

Այո՛, ես եմ, ի՞նչ ունիս, ինչո՞ւ կը լաս։


ԿՈՄԻԿ, լալով

Թշվառությանս վրա կ՝ողբամ, տիրուհիս, ինչ ընեմ ծառա մեմ. միս մինակ եմ. մխիթարիչ մը չունիմ. ո՜հ, անմխիթար պիտի մեռնիմ։


ՄԱՐԳՐԻՏ

Մի վախնար, չես մեռնիր դու. երթամ հայրս ղրկեմ, որ գա քեզ մխիթարե։


ԿՈՄԻԿ

Չէ՛, չէ՛, չէ՛, չեմ ուզեր:

  1. կը գա. կարթննա