Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


և անիկա չհավանի ալ նե՝ [1]ես դարձյալ գործը կը լմնցնեմ... կարծեմ Արշակն է։


ՏԵՍԻԼ Ա.

ՆՈԻՅՆՔ, ԱՐՇԱԿ

ԱՐՇԱԿ

Հայրս դեռ [2]ճաշեն չելա՞վ։


ԲԱՐԹԵՄ

Ոչ, ինձ հրամայեց, որ աս տեղը ավլեմ, [3]կարելի է, որ հիմա հոս գա։


ԱՐՇԱԿ, մեկուսի

Գալուն պես կը հայտնեմ գաղտնիքս իրեն։


ԹԵՐԵԶԱ, մեկուսի

Հետը խոսելու ժամանակն է, բայց սա ապուշը հեռացնենք նախ (Բարձր) Բարթեմ, գնա նայե դուռը բաց է։ (Բարթեմ կերթա) Քանի մը ժամանակե ի վեր տխրություն մը կը տեսնեմ վրադ, Արշակ, ի՞նչ է պատճառը արդյոք։


ԱՐՇԱԿ

Պատճառը մի՛ հարցներ, Թերեզա[4], այն որ բանաստեղծ է, ժամանակ ժամանակ կը փոխվի:


ԹԵՐԵԶԱ

Բայց այդ պատճառը ինձմե պահելու չես, ինչու որ չորս տարու Էիր երբ հայրդ ու մայրդ մեռնելով, անոք ու անօգնական մնացիր, և այն ատեն եղբայրս զքեզ հոս բերավ և իբր այր զքեզ խնամելով...

  1. [ես իմ գիտցածես չեմ բ<աժնվիր>]
  2. [չեկավ]
  3. [և]
  4. [օրիորդ]