Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԵՐԵԶԱ

Գնա՛ գոցե. ես կրնամ առանց անոր խոսքին ականջ կախելու քեզի [1]դյուրություն ընել և զքեզ երջանկացնել. ո՜հ գաղտնիքդ մի՛ պահեր ինձմե, Արշակ, կաղաչեմ, հայտնե սիրտդ։


ԲԱՐԹԵՄ

Գոցեցի։


ԹԵՐԵԶԱ

Գնա բաց։


ԲԱՐԹԵՄ

Օրիորդ, թե որ կ՛ուզեր վարը դրան քով կայնիմ, ասկեց իմաց տվեք ինձի, բաց ըսեր նե՝ կը բանամ, գոցե ըսեր նե կը գոցեմ։


ԹԵՐԵԶԱ

Գնա դուռը բաց կըսեմ, մտիկ ընելու ժամանակ չունիմ։ Խոսե՛, Արշակ:


ԱՐՇԱԿ

Ահ, Թերեզա, սերը...


ՏԵՍԻԼ է.

ՆՈԻՅՆՔ, ԹԱԴԵ

ԹԱԴԵ, մեկուսի

Սերը (Բարձր) ո՞ւր է Բարթեմը[2]։


ԹԵՐԵԶԱ

Հոս չեկավ, եղբայր իմ։


ԹԱԴԵ

Հրամայած էի իրեն, որ հոստեղն ավլե. ո՞ր[3] ծակը մտավ անպիտանը։

  1. [նպատակը]
  2. [իրեն]
  3. ո՞ւր=ո՞ր