Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐՇԱԿ

Հոս չեկավ. հայր, քեզի խոսք մը ունեի։


ԹԵՐԵԶԱ

[1]Եղբայրս, կուզեի քեզի հետ առանձին տեսնվիլ:


ԹԱԴԵ

Հիմա ժամանակ չունիմ, ստիպողական գործեր ունիմ կատարելու, առանձին թողեր զիս, (Կ’երթան) պետք է որ վրաս գլուխս քիչ մը շտկեմ, այս հագուստներով չեմ կրնար Սոֆիին ներկայանալ... բայց ո՞ւր կորսվեցավ աս թշվառականը... այս ծառան ինձի ողջ ողջ գերեզման պիտի իջեցնե, ստակովս գլխուս փորձանք առեր եմ թշվառականը։


ԲԱՐԹԵՄ

Է՜յ, օրիորդ, բանա՞՛մ, թե գոցեմ... դուք... ներս հոս...


ԹԱԴԵ

Խենդեցա՞ր, ի՞նչ եղար։


ԲԱՐԹԵՄ

Չէ, տեր իմ։


ԹԱԴԵ

Ո՞ւր էիր երկու ժամե ի վեր։


ԲԱՐԹԵՄ

Դուռը բացի։


ԹԱԴԵ

Վերջը՞։


ԲԱՐԹԵՄ

Վերջը գողեղի։


ԹԱԴԵ

Է՛յ, վերջը՞։

  1. [առանձին թո<ղ>]