Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՐԹԵՄ

Վերջը դարձյալ բացի։


ԹԱԴԵ

Ո՞վ էր այս հրամանները քեզի տվողը։


ԲԱՐԹԵՄ

Ձեր քույրը, օրիորդ Թերեզան։


ԹԱԴԵ, մեկուսի

Ամեն բան կը հասկնամ, ալ կասկածներս փարատեցան, Արշակա հետ [1]առանձին մնալ ուզելուն համար ասիկա հեռացնելու աշխատեր է, և արդեն ներս մտած ատենս ալ սերը կըսեր Արշակ:


ՏԵՍԻԼ Ը.

ՆՈԻՅՆՔ, ԹԵՐԵԶԱ

ԹԵՐԵԶԱ

Իմացա որ դուրս պիտի ելնեք եղեր, եղբայր իմ, կը խնդրեմ, որ դուրս չելած ինձի [2]մտիկ ընելու հաճեիք։


ԹԱԴԵ

Ըսե տեսնեմ, [3]դուրս ել, Բարթեմ։ Արդեն ըսելիքդ ես գիտեմ, կեցիր ըսեմ, Արշակը կը սիրես, այնպես չէ՞։


ԹԵՐԵԶԱ

Այո, եղբայր իմ, և միտքս դրի զինքն ինձի ամուսին ըներ


ԹԱԴԵ

Ան ալ քեզ կը սիրե՞։

  1. [խոսիլ]
  2. [հե<տ>]
  3. [Բար<թեմ>]