Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԵՐԵԶԱ

Այնպես կը հավատամ։


ԹԱԴԵ

Այս խնդրույն վրա իրարու հետ խոսա՞ծ եք։


ԹԵՐԵԶԱ

Ամենևին։


ԹԱԴԵ

[1]Շատ աղեկ, սենյակդ քաշվե, ես Արշակին հետ կը խոսիմ և պետք եղածը կը տնօրինեմ, բավական է, որ ան ալ քեզ սիրե։


ԹԵՐԵԶԱ

Ինձի համար կը մեռնի։


ԹԱԴԵ

Երանի թե ճշմարիտ ըլլար։


ԹԵՐԵԶԱ

Ես սենյակս կը քաշվիմ, եղբայրս, և կը հուսամ, որ չեք մոռնար ժամ առաջ Արշակին հետ խոսելու, ես ալ կը փափաքիմ, որ ձեր ձեռքովը կատարվի այս գործն ալ, որովհետև մեծ եղբայրս եք (Կ’երթա):


ՏԵՍԻԼ Թ.

ԹԱԴԵ, վերջը ԱՐՇԱԿ

ԹԱԴԵ

Քառասան տարու աղջիկ քսան տարու երիտասարդի մը հետ կարգվիլ կ՝ուզե, թե որ դեմ կենալու ըլլաս՝ տան մեջ [2]նստելու չէ, և կամ նստելու ալ ըլլաս՝ ամեն օր կռիվ ընելու

  1. [ես հավանություն չեմ տար]
  2. [կռիվը կսկսի]