Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է. աս ալ չքաշվելուն համար զիրար միացնելու է. բայց լսողը պիտի խնդա եղեր, ի՞նչ ընենք, բավական է, որ [1]անոնք զիրար սիրեն. ահա Արշակն ալ կուգա։


ԱՐՇԱԿ

Հայր իմ։


ԹԱԴե

Նստե, տղաս։


ԱՐՇԱԿ

Քեզի գաղտնիք մը ունիմ հաղորդելու։


ԹԱԴե

Այդ գաղտնիքը արդեն գիտեմ ես, միայն սա չափ ըսե ինձի, պիտի կրնա՞ս զինք երջանիկ ընել։


ԱՐՇԱԿ

Որչափ որ ձեռքես գա։


ԹԱԴԵ

Շատ կը սիրե՞ս զինքը։


ԱՐՇԱԿ

Հոգվույս պես։


ԹԱԴԵ

Ան ալ քեզ կը սիրե։


ԱՐՇԱԿ

Այնպես կը հուսամ։


ԹԱԵԿ

Որոշած եք իրարու միանալ:


ԱՐՇԱԿ

Այո՛:

  1. [զի<րար>]