Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԹԱԴԵ

Կառքը ի՞նչ պիտի ընենք։


ԱՐՇԱԿ

Ոտքով բերել տալը չվայլեր։


ԹԱԴԵ

Ի՞նչ կըսես, մեկ սենյակեն մյուս սենյակ կա՞ռք պիտի վազցնենք[1]։


ԱՐՇԱԿ

Ո՞ր սենյակն է։


ԹԱԴԵ

Սա քովի սենյակն է:


ԱՐՇԱԿ

Ե՞րբ մտավ հոն։


ԹԱԴԵ

Հիմա ես ղրկեցի։


ԱՐՇԱԿ

[2]Հո՞ս էր։


ԹԱԴԵ

Վայրկյան մը առաջ հոս էր, ինձի հետ։


ԱՐՇԱԿ

Քեզի հետ ի՞նչ գործ ուներ։


ԹԱԴԵ

Քու վրա ունեցած սերը հայտնեց ինձի։


ԱՐՇԱԿ

Բայց ուսկի՞ց կը ճանչնա զքեզ։

  1. [կառքով պիտի քաշ<ենք>]
  2. [ինքը]