Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱԴԵ

Ի՞նչ ըսել է, մեկը իր եղբայրը չճանչնա՞ր:


ԱՐՇԱԿ

Դուք որի՞ համար կը խոսիք։


ԹԱԴԵ

Թերեզային համար, հապա դուն ո՞վ կարծեցիր:


ԱՐՇԱԿ

Ես Սոֆիին համար...


ԹԱԴԵ

Սոֆի՞ին համար։


ԱՐՇԱԿ

Այո՛:


ԹԱԴԵ

Մեկ աղջիկը քանի՞ հոգի կառնե. Սոֆին ես պիտի առնեմ:


ԱՐՇԱԿ

Դո՞ւն պիտի առնես:


ԹԱԴԵ

Այո՞:


ԱՐՇԱԿ

Ոհ, հայր իմ, ասիկա զիս մեռցնել ըսել է:


ԹԱԴԵ

Լռե, գիտցիր, որ փիլիսոփա մը գիտե ինչ ընելիքը:


ԱՐՇԱԿ

Ո՜հ, բանաստեղծ մը չկրնար դիմանալ, որ...


ԹԱԴԵ

Դեռ կը խոսի՞ս, ապերախտ: