Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՄԱՐԳՐԻՏ

Շատ աղեկ. քիչ մը գնա հոսկից, վասնզի առանձին ըլլալ կը փափաքիմ։


ԿՈՄԻԿ

Լավ, երթամ. (Խորը կը պահվըտի):


ՄԱՐԳՐԻՏ

Ո՞ւր էր, թե Երվանդը շուտով հոս գար ու խոսակցեինք քիչ մը... ի՛նչ ընեմ, կը սիրեմ զինքը... բայց Հայրս տակավին չգիտեր. և ի՞նչ, մի թե պիտի բարկանա, երբ գիտնա, որ ես Երվանդը կը սիրեմ[1] չեմ հուսար. վասնզի Երվանդը ազնիվ սիրտ մը ունի և մանավանդ թե անդիի ծայր սեր իմ վրաս. ոտքի ձայն կը լսեմ... ինքն է... ինչ քալված... այո՛, չեմ խաբվիր... իմ սիրելիս Երվանդն է... ի՜նչ դեմք... ի՜նչ անուշ նայեցվածք։


ՏԵՍԻԼ է.

ԵՐՎԱՆԴ և ՆՈԻՅՆՔ

ԵՐՎԱՆԴ, հազիվ թե պիտի գրկե զՄարգրիտ

ԿՈՄԻԿ

Է... Է... էյ, պարոն, ի՞նչ կընես... ո՞ւր ենք։


ԵՐՎԱՆԴ

Ի... ի... ի՞նչ կա:


ԿՈՄԻԿ

Ի՞նչ կը փնտռես հոս... ինչո՞ւ կը վախցնես օրիորդը։


ԵՐՎԱՆԴ

Զինքը վախցնելու համար չեկա:


ՄԱՐԳՐԻՏ

Ես բնավ չվախցա։

  1. սկզբում՝ միթե գիտնա որ ես Երվանդը կը սիրեմ պիտի բարկանա.