Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՊԻԿ, ցած առ Արշակ

Անամոթին մեկն է։


ԹԱԴԵ

Իմ առնելիք աղջիկը ձեռքես առնելու ելնելը տղայություն չէ՞:


ՊԱՊԻԿ. ցած առ Թաղե

Տղային մեկն է:


ԱՐՇԱԿ

Այս տարիքին մեջ կարգվելու ելնելը խենթություն չէ՞։


ՊԱՊԻԿ, ցած առ Արշակ

Խենթին մեկն է:


ԹԱԴԵ

Լռե, լի՛րբ, աղծիկը ինձի համար հոգին կուտա։


ՊԱՊԻԿ, ցած առ Թադե

Քեզի համար կը մեռնի։


ԱՐՇԱԿ

Աղջիկը զիս կը սիրե:


ՊԱՊԻԿ, ցած առ Արշակ

Քեզի համար կը խենթենա:


ԹԱԴԵ

Սոֆին իմ կինս պիտի ըլլա։


ՊԱՊԻԿ, ցած առ Թադե

Արդեն քուկդ է. թող ան ուզածին չափ պոռա։


ԱՐՇԱԿ

Սոֆին իմս պիտի ըլլա:


ՊԱՊԻԿ, ցած առ Արշակ

Հարկավ քուկդ պիտի ըլլա, անոր խոսքին ականջ մի կախեր, զրուցե, որ ես չեմ ուզեր, դո՛ւն առ, աղջիկը քեզմե չբաժնվիր։