Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐՇԱԿ

Ես չեմ ուզեր, դուն առ:


ՊԱՊԻԿ, ցած առ Թաղե

Ես քեզ չըսի՞, որ անիկա[1] [2]տղա է, աղջիկը քուկդ պիտի ըլլա:


ԹԱԴԵ

Աղոթք ըրե՛ Պապիկին, որ հոս գտնվեցավ, եթե ոչ կրնայի զքեզ տունես վռնաել այդպես համարձակությամբ խոսելուդ համար, դո՛ւն առ աղջիկը, ես չեմ ուզեր:


ՊԱՊԻԿ, ցած առ Արշակ

Ի՞նչպես, խոսքս ելա՞վ։


ԱՐՇԱԿ

Ես չեմ ուզեր, դո՛ւն առ։


ՊԱՊԻԿ, ցած առ Արշակ

Անիկա ձգեց, աղջիկը քեզի մնաց։


ԹԱԴԵ

Ես չեմ ուզեր։


ՊԱՊԻԿ, ցած առ Թադե

Սոֆին քեզի եղավ։


ԱՐՇԱԿ

Ո՜հ, հայր իմ, տուր ձեռքդ համբուրեմ, զքեզ վշտացնելուս համար, (Մեկուսի) [3]միտքը փոխեցինք։


ԹԱԴԵ

Կը ներեմ քեզի, մեյ մալ զգուշացիր հետս այսպես վարվելու, (Մեկուսի) աղջիկը ինձի մնաց։ (Բարձր) Ոհ, Պապիկ, շնորհակալ եմ, որ մեր մեջը մտնելով, մեծ կռիվ մը արգիլեցիր։

  1. անոր=անիկա
  2. [խոսքին]
  3. [միտ<ոը>]