Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ

Հովսեփա տանը գավիթը

ՏԵՍԻԼ Ա.

ՏԻԳՐԱՆ, ՍՈՖԻ դրան առջև կեցած

ՏԻԳՐԱՆ

Բայց չորս կողմդ նայե, չըլլա որ մեզ մտիկ ընող մը ըլլա:


ՍՈՖԻ

Հանգիստ եղիր, սիրելիս, ես կը նայիմ։


ՏԻԳՐԱՆ

Ահա այսպես, Սոֆի, հորդ մերժողական պատասխաններ[1] ստիպեցին զիս ուրիշ միջոցներու դիմել քու հայրդ կակուղցնելով քեզի[2] հետ ամուսնանալու համար։


ՍՈՖԻ

Բայց և այնպես կրնա ըլլալ, որ այս միջոցը շատ սուղի նստի մեզի, որովհետև հայրս քանի մօրե ի վեր այնչափ տխուր է, որ կը վախնամ թե՝ մի գուցե այս տխրությունը մահ պատճառե իրեն:


ՏԻԳՐԱՆ

[3]Ո՜հ, մի վախնար, կամաց կամաց կը վարժվի ատիկա, և թե որ կուզե այս զատեն ազատիլ...

  1. պատասխաններեն=պատասխանները
  2. կակուղցնելու և զքեզ=կակղցնելով քեզի
  3. [ոհ մի հուսար որ Սոֆի]