Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՈՎՍԵՓ

Աստված լսե բերնեդ, աղջի՛կս:


ՍՈՖԻ

Եվ թե որ անանկ մեկը գտնվի, ի՞նչ վարձատրություն կընես իրեն։


ՀՈՎՍԵՓ

Ինչ որ ուզե. բավական է, որ սա փորձանքեն խալըսիմ։


ՍՈՖԻ, մեկուսի

Այս կերպով պիտի հաջողինք։


ՀՈՎՍԵՓ

Աչքս միշտ դրան վրա է, ինձ այնպես կուգա, որ մեկը պիտի գա և զիս բանտը պիտի տանի.


ՍՈՖԻ

Մտքերնուդ հանեցեք այդ կարծիքները, հայր իմ, հանդարտեցեք, քանի որ ձեր աղջիկը խոսք կուտա զձեզ այս փորձանքեն ազատելու։


ՀՈՎՍԵՓ

Ապրիս, աղջիկս։


ՍՈՖԻ

Միայն սա պայմանավ, թե...


ՀՈՎՍԵՓ

Ըսե՛։


ՍՈՖԻ

Սա պայմանավ, թե ձեր[1] ազատարարը ձեր փեսան պիտի ըլլա։


ՀՈՎՍԵՓ

Շատ աղեկ, աղջիկս, կը հավնիմ։

  1. մեր=ձեր