Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՊԻԿ

Ամեն մարդ իր անունը մեծ ակնածությամբ կարտասանե, անուն մը, որուն արտասանությունը ականջի խիստ անուշ է, անուն մը, զոր լեղուն կը սիրե արտասանել, անուն մը, որ երկար ալ չէ, անուն մը, որ խորթ բառ մը չէ, անուն մը, որուն ծայրը կոր ալ չկա. և դու ասանկ կոկիկ և կարճ անուն մը ի՞նչպես կը հանդգնիս գեշ արտասանել, անամոթ, չվառվատ, քսու։


ՀՈՎՍԵՓ. դուրսը նայելով

Մարդ չկա, որի՞ հետ կը խոսի։


ՊԱՊԻԿ

Աղոթք ըրե, որ պարոն Հովսեփը բարեսիրտ մարդ մէ, ներողամիտ է, եթե անոր տեղը ուրիշ մը ըլլաք, քեզ կախել կուտար. անզգամ, ամբարիշտ...


ՀՈՎՍԵՓ

Հանդարտեցեք, պարոն:


ՊԱՊԻԿ

Եվ ի՞նչ կուզես այդ մարդեն, տունդ կործաներ է, ստակ ուզեր է քենե:


ՀՈՎՍԵՓ[1]

Ամենևին ուզած չեմ, բոլորովին զրպարտություն է, (Դռնեն դուրս պոռալով) եթե ստակ առեր եմ, [2]ի՞նչու կը փախչիս, եկուր ըսե, ե՞րբ առեր եմ, ե՞րբ տվեր ես, ո՞ւր ուզեր եմ քեզմե ստակ:


ՊԱՊԻԿ

Տեսա՞ր, անիրավ, եթե ինձի ընեիր այդ խոսքերը, սիրով կը համբերեի, բայց պարոն Հովսեփի պես մարդու մը, որուն ամեն օր բարիքը կը վայելեն մարդիկ, ի՞նչ իրավունք ունիս այսպես խոսելու, վա՛տ, ապերախտ։

  1. [Թա<դե>]
  2. [եկար]