Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ականջը Հովսեփին բերնին կռթնցնելով՝ մյուս ձեռքովը ականջը կը խփե), սկսեցե՛ք։


ՀՈՎՍԵՓ

Շատ զվարճալի պատմություն մ՝է։


ՊԱՊԻԿ, խնդալով

Իրավ, շատ զվարճալի է, ասանկ զվարճալի պատմություն բնավ լսած չէի (Կը խնդա):


ՀՈՎՍԵՓ

Մարդ մը, որուն երեսը տեսած չունեի, անցյալ շաբթու ինձի դեմ դատ կը բանա, ըսելով թե՝ իրմե հազար ոսկի փոխ առած ըլլամ. [1]խնդալու բան չէ՞ ասիկա։


ՊԱՊԻԿ

Իրմե հազար ոսկի փոխ առած ըլլաք, ահ, շատ խնդալու բան։


ՀՈՎՍԵՓ

Իրմե փող մը անգամ ուզած չեմ, և չեմ ալ ուզեր. բայց կը զարմանամ, թե ի՞նչպես մարդ մը կրնա այսչափ սուտ խոսիլ:


ԳԵՎՈՐԳ

Տեր, մեկը եկեր ձեզ տեսնել կուզե։


ՊԱՊԻԿ[2]

Գիտցիր, որ մեկը խոսած ատեն անոր խոսքը ընդմիջելը անկրթություն է, շարունակեցե՛ք։


ՀՈՎՍԵՓ

Երկու անգամ դատի գացի, ոտքի վրա կայնելով ոտքերս թմրեցան, ուռեցան։

  1. [հա՛ հա՛ հա՛]
  2. [Հով<սեփ>]