Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ Դ.

ՆՈԻՅՆՔ, ԹԱԴԵ

ՊԱՊԻԿ, Թադեին՝ ցած

Ձեր անունը տալուս պես անանկ մեկ ուրախացավ, որ չեմ կրնար բացատրել, (Հովսեփին՝ ցած) ինչպես մարդ ըլլալնիդ իրեն համառոտիվ պատմեցի և շատ գոհ եղավ, (Բարձր) [1]պատիվ ունիմ ձեզ ներկայացնելու պարոն Հովսեփը՝ որ ազնիվ և մարդասեր անձ մէ, (Գլոււխ կը ծռեն իրարու) կը ներկայացնեմ ձեզ պարոն Թաղեն՝ որ փիլիսոփա մարդ մէ, (Գլուխ կը ծռեն իրարու) կը ներկայացնեմ ձեզ պարոն Հովսեփը՝ որ մեծ տուն մը ունի, այս օրերս զատ մալ ունի, (Իրարու Յարգանք) կը ներկայացնեմ ձեզ պարոն Թադեն՝ որ զատի վերաբերյալ գործերը իսկույն կը լմնցնե իր փիլիսոփայությամբը, (Իրարու Յարգանք) կը ներկայացնեմ ձեզ պարոն [2]Հովսեփին ոտքերր, (Հովսեփին ոտքը Թադեի կը ցուցնե) որք ազնիվ և այս օրերս քիչ մալ ուռեցած են, (Իրարու Յարգանք) ուստի կրնաք ձեր գործերուն վրա խոսակցիլ, (Ցած առ Հովսեփ) դատդ բաց իրեն, (Ցած առ Թադե) [3]ամուսնությանդ վրա խոսեցա, շատ զոհ եղավ, խոսքը բաց իրեն[4] (Կաերթա):


ՏԵՍԻԼ Ե.

ՀՈՎՍԵՓ, ԹԱԴԵ

ՀՈՎՍԵՓ

Ասանկ դատ մը լսած ունեի՞ք, որ մեկը ուրիշե մը հազար ոսկի առնելիք պահանջե:


ԹԱԴԵ

Այո՛, բայց սերն ալ տարօրինակ բան մէ գրեթե, շատ անգամ անհամբեր կընե մարդը. և կարծեմ ինչ քանի համար հոս եկած ըլլալս առաջուց իմաց տրվեցավ ձեզի:

  1. [կւ ներկայացնեմ]
  2. [Թադե<ն>]
  3. [Սոֆիին վրա ձեր]
  4. [(Բարձր) ես ե<րթամ>]