Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՈՎՍԵՓ

Այո՛, իմաց տրվեցավ, գիտեմ, աղջիկս կը սիրեք, ան ալ զձեզ կը սիրե, բայց կարծեմ պայման մալ կա, որ իմ դատս գլուխ պիտի հաներ։


ԹԱԴԵ

[1]Այո ձեր դատը ես անձամբ պիտի վարեմ, այս մասին անհոգ եղեք։ Ձեր դատը փիլիսոփայություն է և [2]ես փիլիսփայությամբս պիտի կրնամ զայն վաստկիլ։


ՀՈՎՍԵՓ

Դատս փիլիսոփայությո՞ւն է ըսիր։


ԹԱԴԵ

Այո՛, փիլիսոփայությունը տեսակ տեսակ ի, պատմական փիլիսոփայություն կա՝ ուր շատ մը պատմություններ կըլլան, իմացական փիլիսոփայություն կա՝ [3]որ ընդհանրապես ուղեցին և զանիկա տապկելուն վրա կը խոսի. մաթեմաթիքական փիլիսոփայություն մալ կա՝ որ մարդուս հասակին համեմատ հագուստ շինելու արվեստը կը սորվեցնե, ուստի, քանի որ ձեր դատին մեջն ալ պատմություն, ուղեղ և հագուստ կա, ձեր դատը կըսեմ փիլիսոփայական է։ Ձեր դատին[4] վերջնական որոշում մը տալու համար նախ գիտնալու եմ, թե իրավունքը ո՞ր կողմն է, որպեսզի ըստ այնմ գործեմ։


ՀՈՎՍԵՓ

Իրավունքը իմ կողմս է։


ԹԱԴԵ

Անանկ է նե՝ դատը վաստըկեցար։


ՀՈՎՍԵՓ

Բայց ան թշվառականն ալ կը պնդե, որ իր կողմն է։

  1. [իրավունք ունիք բայց]
  2. [նախ գիտնալու եք թե փիլիսոփայությունը տեսակ տեսակ է]
  3. [ուր]
  4. դատը=դատին