Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱԴԵ

Անանկ է նե՝ ան վաստրկեցավ:


ՀՈՎՍԵՓ

Բայց դատի մը մեջ երկու հոգի կրնա իրավունք ունենալ:


ԹԱԴԵ

Այո՛, ով որ տրամաբանության վրա քիչ մը գաղափար ունի, ինձի հետ պիտի ըսե, թե միևնույն դատին մեջ երկու հոգի կրնա իրավունք ունենալ սա փաստաբանությամբ, որ՝ եթե երկու կողմն ալ իրավունք չունենար, [1]ի՞նչ հարկ կար դատ բանալու, ասկից զատ անանկ դարու մը մեջ կապրինք, ուր իրավունքր ճաշակի տեղ անցած Է, ամեն մարդ իրենը ունի[2]:


ՀՈՎՍԵՓ

Ինձմե առնելիք չունի, չեմ ճանչնար զինքը։


ԹԱԴԵ

Զինքը չճանչնալեդ բնավ չհետևիր, թե այդ պահանջը ճշմարիտ եղած չըլլա, [3]շատ ճշմարտություններ կան, զորս մարդիկ չեն ճանչնար, և իրենց չճանչնալեն չհետևիր թե այդ ճշմարտությունները չկան։ (Մեկուսի) Այսչափ խոսելիքս մտքես չէր անցներ։


ՀՈՎՍԵՓ

Իրմե ստակ առնելս չեմ գիտեր։


ԹԱԴԵ

Չե՞ս գիտեր, ա՛ռ, փիլիսոփայության մեկ ճյուղն ալ աս է, ընդհանրապես մարդիկ չեն գիտեր, ինչ որ գիտեն, և ճիշտ

  1. [դատ]
  2. [օրինակի համար միևնույն աղջիկը քեզի աղվոր աղջիկ կերևա և մյուսին տգեղ, դուն իրավունք ունիս աղվոր ըսելու, զանիկա սիրելու համար]
  3. [ճ<շմարտություներ>]