Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ասոր համար է, որ երևելի փիլիսոփա մը ըսեր է, «Զայս միայն գիտեմ զի ոչինչ գիտեմ»։ (Մեկուսի) Չեմ կրնալ հավատալ որ այս խոսքերը ըսողը ես եմ։


ՀՈՎՍԵՓ

Եթե երկուքնիս ալ իրավունք ունինք, դատը ո՞վ պիտի վաստըկի։


ԹԱԴԵ

Երկուքնիդ ալ կը վաստըկիք, և հիմակվան դատերուն։ շատը այսպես կը վերջանա։


ՀՈՎՍԵՓ

Բայց...


ԹԱԴԵ

Սակայն անանկ ապացույցներ ունիմ, որոնցմով կրնամ հաստատել, թե իրավունքը ձեր կողմն է, որովհետև պատմական օրինաց հարյուր հազարերորդ հոդվածին մեջ կը գրե, որ, եթե մեկը ուրիշի մը ձեռք վերցնե՝ կը տուժե. ասկեց կը հետևի, թե դուք իրմե ստակ առած չեք։ (Մեկուսի) Մարդս ի հարկին կրնա եղեր խոսիլ։


ՀՈՎՍԵՓ

Ամենևին ստակ առած չեմ. (Մեկուսի):


ԹԱԴԵ

Ասկե վերջը օրենք մալ կա, գիշերը առանց լապտերի, պտըտողները կը բռնեն. աս ալ հայտնի ապացույց մէ, որ իրմե բնավ ստակ առած չունիք:


ՀՈՎՍԵՓ

Այո՛, առանց լապտերի տեղ մը գացած չունիմ։


ԹԱԴԵ

Ուստի դատը վաստըկեցար։