Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՈՎՍԵՓ

Աղջիկս քուկդ է:


ԹԱԴԵ

Կը սիրե՞ զիս:


ՀՈՎՍԵՓ

[1]Ես ձեզ չէի ճանչնար, աս առտու խոսքը բացավ և ըսավ, ձեզի փեսա պիտի ընեմ ինձի։


ԹԱԴԵ

Շնորհակալ եմ, այս դատը լմնցածեն տե՛ս, հիմակուհիմա մնաք բարով, կրնա ըլլալ, որ ինձմե վերջը ուրիշ մալ գա և դատին[2] վրայոք ձեր բերնեն խոսք առնել ուզե, չըլլա իրեն վստահիք. (Աեվուսի) Արշակեն կասկած ունիմ, որ հոս գա (Կ’երթա):


ՏԵՍԻԼ Զ.

ՀՈՎՍԵՓ, վերջը ՏԻԳՐԱՆ

ՀՈՎՍԵՓ

Խեյացի մարդը տե՛ս ինչպես շուտ հասկցավ, որ ես[3] պարտք չունիմ. քիչ մարդ կը գտնվի, որ ասանկ օրինադիրքեն փաստ հառաջ բերե. ես թեպետև պարտք չունիմ, բայց օրինաց տեղյակ չըլլալուս՝ հազար ոսկին վճարել հարկ պիտի ըլլար, եթե այս փիլիսոփայն չգար... մեկը կուգա...


ՏԻԳՐԱՆ

Բարև...


ՀՈՎԱԵՓ

Գիտեմ հոս գալուդ պատճառը, զիս այնչափ ապո՞ւշ կարծեցիր դուն:


ՏԻԳՐԱՆ

Չէ՛:

  1. [Կը խենթանա]
  2. դատ=դատին
  3. [իրեն]