Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՈՎՍԵՓ

Մտիկ ընելու ժամանակ չունիմ, խարդախ, խաբեբա։


ՏԻԳՐԱՆ

Հետս տեսնվիլ ուզեր եք:


ՀՈՎՍԵՓ

Ես քու լարած որոգայթներուդ չեմ բռնվիր, դուն ինձի աղեկ նայե։


ՏԻԳՐԱՆ

Գթություն։


ՀՈՎՍԵՓ

Գթություն չունիմ ես, այս կերպերով զիս համոզել կաշխատիս, որ բերնես խոսք առնես: Դատս քաղաքին մեջ ամենեն երևելի փաստաբանի մը հանձնեցի. այդ ստության հեղինակը կախել պիտի տամ, կախելեն վերջն ալ գլուխը պիտի կտրեմ, և կամ նախ գլուխը պիտի կտրել տամ և ապա կախել պիտի տամ. կախելեն վերջն ալ վեց տարի բանտը դնել պիտի տամ[1]։


ՏԻԳՐԱՆ

Բայց...


ՀՈՎՍԵՓ

Աղջիկս անանկ մեկը գտավ, որ այս դատը գլուխ պիտի հանե, և աղջիկս ալ անոր պիտի տամ։


ՏԻԳՐԱՆ

Այն մարդը հոս չպիտի՝ գար։


ՀՈՎՍԵՓ

Այո՛, եկա՛վ, գնաց։


ՏԻԳՐԱՆ, մեկուսի

Ի՞նչ կը դառնա, չեմ գիտեր[2].

  1. սկզբում՝ պիտի դնել տամ
  2. [(Մեկուսի) ե՞րբ գնացի]