Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱՐՇԱԿ

Ինչպե՞ս է, աղե՞կ է։


ԳԵՎՈՐԳ

Շատ աղեկ է, հիմա քովի սենյակը գնաց։


ԱՐՇԱԿ

Ես ձեզի համար կը խոսիմ, պարոն, և դուք ուրիշի մը համար կարծեցիք. սովորություն է, որ [1]մեկը իրմե մեծին հետ, [2]երկրորդ դեմքով խոսի[3]. [4]դուք ձենե մեծերուն առջև ո՞ր դեմքով կը խոսիք։


ԳԵՎՈՐԳ, դեմքը ցուցնելով

Այս դեմքով։


ԱՐՇԱԿ

Ատ ըսել չեմ ուզեր, դերանունները չե՞ս կարդացեր, ես, դուն, ան, մենք, դուք, անոնք...


ԳԵՎՈՐԳ

Անոնք հոս եկած չունին։


ԱՐՇԱԿ

Ո՜հ, տգիտություն, տգիտություն, քերականության վրա ալ բնավ գաղափար չունիս դուն, չե՞ս գիտեր, թե ինչպես կը շինեն խոսքը։


ԳԵՎՈՐԳ

Չէ՛:


ԱՐՇԱԿ

Իրա՞վ չգիտես, թե գիրերե վանկ կը շինեն, վանկերե բառ կը շինեն, բառերե ալ խոսք կը շինեն։


ԳԵՎՈՐԳ

Մեր տունը անանկ բաներ չեն շիներ։

  1. [երբ]
  2. [խոսի]
  3. կը խոսի=խոսի
  4. [ձե<նե>]