Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԳՐԻՏ

Այո՛, բայց քեզի չվերաբերյալ բաներու մեջ ինչո՞ւ կը նետվիս։


ԿՈՄԻԿ

Հապա ո՞րի կը վերաբերի. մինչ կը տեսնեմ, որ պատանի մը հոս կը գա և ձեզ սիրել[1] կուզե, ի՞նչպես կուզեք, որ անտարբեր մնամ, երբեք չեմ կրնար հանդիսատես լինիլ այսպիսի տեսարանի մը. իբրև ծառա չեմ ուզեր, որ պարոն Երվանդը հոս գա և ձեզի հետ խոսակցի։ Մի նայիք, որ ծառա մեմ, ասանկ բաներու բավական տեղյակ եմ. (Մեկուսի) արդյոք ես կընա՞մ իրեն սիրելի մը ըլլիլ. ո՜հ, օրիորդ. դուք ալ անանկ մեկը գտեր եք սիրելու, որ չեմ կրնար հասկցնել։ Տիրուհի, ձեզի երկու խոսք ունիմ ըսելու. կընդունի՞ք չէ նե ոչ։


ՄԱՐԳՐԻՏ

Շուտ եղիր, զուրցե։


ԿՈՄԻԿ

Ինչպես ըսեմ, քաջալերություն պետք Է... անկարելի բան... օ՜ֆ... զղջացա ասանկ խոսք մը բանալուս վրա... ահ... կը դողամ... քաջալերվե, Կոմիկ... ուֆ... րուֆ...։


ՄԱՐԳՐԻՏ

Ինչո՞ւ այ0նքան ուֆ... բուֆ..- շուտ եղի՛ր, ըսե։


ԿՈՄԻԿ

Ջերմ ունիմ, օրիորդ, ջերմ...։


ՄԱՐԳՐԻՏ

Ինչո՞ւ բժշկի մը չես երթար ուրեմն։


ԿՈՄԻԿ, մեկուսի

Աստված իմ, քաջալերություն ունենալու համար բժիշկի երթալու եմ. ո՜հ, օրիորդ... տիրուհիս-.. գիտնամ որ պիտի շբարկանաք։

  1. ձեր սիրտը=ձեդ սիրել